Սա քաղաքական հաշվեհարդար է Նիկոլ Փաշինյանի կողմից, սա նրա մանրախնդիր քինախնդրությունն է. Ն. Զոհրաբյանը՝ Ծառուկյանին մանդատից զրկելու հարցով ՍԴ դիմելու մասին
 |tert.am|
20:56 - 24 նոյեմբերի, 2020

Սա քաղաքական հաշվեհարդար է Նիկոլ Փաշինյանի կողմից, սա նրա մանրախնդիր քինախնդրությունն է. Ն. Զոհրաբյանը՝ Ծառուկյանին մանդատից զրկելու հարցով ՍԴ դիմելու մասին |tert.am|

tert.am: Այն, ինչ տեղի ունեցավ Ազգային ժողովի այս խորհրդի նիստում, նույնիսկ սյուրռեալիզմ չէր, դա աբսուրդի վերջին գագաթն էր, որևէ հիմնավորում, որ Գագիկ Ծառուկյանը զբաղվել է  ձեռնարկատիրական գործունեությամբ, չբերվեց: Այս մասին Ազգային ժողովի խորհրդի նիստից հետո, որտեղ որոշվում էր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու հարցով դիմել Սահմանադրական դատարան, լրագրողներին ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նաիրա Զոհրաբյանի բնորոշմամբ՝ դա ակնհայտ քաղաքական հաշվեհարդար է: «Քաղաքական հաշվեհարդար է Նիկոլ Փաշինյանի կողմից Գագիկ Ծառուկյանի հանդեպ: Նիկոլ Փաշինյանն Արցախը հանձնելուց հետո, ռազմագերիների հարցով զբաղվելու փոխարեն, մեր հայրենակիցների, որոնք հիմա, հենց այս պահին թուրք զինվորականների հետ են բանակցում, որ մի քանի ժամ ավելի մնան իրենց տներում, որ հասցնեն գույքը տեղափոխել, այդ խնդիրներով զբաղվելու փոխարեն զբաղվում է քինախնդրությամբ»,- ասաց նա:

Պատգամավորը շեշտեց, որ իրավապահ համակարգի այն աշխատակիցներին, որոնք ամբողջ օրն ընկած ընդդիմադիրների տներն են խուզարկում, խաղաղ ցույցեր են ցրում, թող ուղարկեն այնտեղ, որ այդ մարդկանց օգնեն:



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել