Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ. քննարկվել է նաև ԼՂ հարցը


 |armenpress.am|
20:37 - 24 նոյեմբերի, 2020

Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ. քննարկվել է նաև ԼՂ հարցը |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգընի հետ: Ինչպես փոխանցում է Պետքարտուղարության պաշտոնական կայքը, պետքարտուղարի տեղակալ Բիգընը շնորհավորել է Արա Այվազյանին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հույս հայտնել է, որ ԱՄՆ-ի ու  Հայաստանի միջև սերտ համագործակցությունը կշարունակվի:

Զրուցակիցները քննարկել են ԱՄՆ կողմից ցուցաբերվելիք մարդասիրական օգնությունը և այն ջանքերը, որոնք ուղղված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել