ՀՀ ՊՆ-ն ռազմական գործողությունների վայրերից վերադարձած անձանց հորդորում է հանձնել զենքերը
17:31 - 24 նոյեմբերի, 2020

ՀՀ ՊՆ-ն ռազմական գործողությունների վայրերից վերադարձած անձանց հորդորում է հանձնել զենքերը

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում նշված է.

«Սեպտեմբերի 27-ից սանձազերծված պատերազմական գործողությունների ընթացքում, Հայաստանի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրության պայմաններում, բազմաթիվ քաղաքացիներ սահմանված կարգով ստացել են զենք-զինամթերք և մեկնել ռազմաճակատ:

Եռակողմ համաձայնագրի շրջանակում  հրադադարի հաստատումից հետո նրանցից շատերն արդեն վերադարձել են ռազմական գործողությունների անցկացման վայրերից, սակայն դեռևս չեն հանձնել իրենց մոտ գտնվող զենք-զինամթերքը:

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը զորահավաքային զորակոչով կամ այլ հիմունքներով զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիներին ևս մեկ անգամ հորդորում է պատերազմական գործողությունների ընթացքում ստացած, ինչպես նաև մարտական գործողությունների ընթացքում տարբեր ճանապարհներով վերցված զենք-զինամթերքը կամովին հանձնել ռազմական ոստիկանություն»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել