Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը «Իմ քայլի» հետ դռնփակ հանդիպման էր |hetq.am|
17:11 - 24 նոյեմբերի, 2020

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը «Իմ քայլի» հետ դռնփակ հանդիպման էր |hetq.am|

hetq.am: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը դռնփակ նիստ էր հրավիրել, որին ներկա էր նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: Շուրջ երկու ժամ տևած դռնփակ հանդիպումից հետո քաղաքական մեծամասնության պատգամավորները հեռանում էին հանդիպումից` հրաժարվելով պատասխանել լրագրողների հարցերին։ Խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը միայն հայտնեց, որ հանդիպմանը ներկա է եղել Արցախի նախագահը:

Նկատենք, սակայն, որ Արայիկ Հարությունյանը գլխավոր մուտքով չէր խորհրդարան մուտք գործել ու դուրս եկել, և նրա ներկայությունը լրագրողների համար անակնկալ էր: Իգիթյանը հայտնեց, որ Արցախի նախագահի հետ քննարկել են ռազմագերիներին, փախստականներին և առհասարակ Արցախին վերաբերող հարցեր: Լրագրողների զարմացած հարցին, թե Արայիկ Հարությունյանն էլ էր այստե՞ղ, Իգիթյանը զարմացած արձագանքեց, թե՝ «ինչու, դուք չգիտեի՞ք այդ մասին»:

Իգիթյանի խոսքով` դռնփակ նիստում ռազմական դրությունը չեղարկելու հարց չի քննարկվել: Հիշեցնենք, որ ընդդիմությունը նոյեմբերի 26-ին արտահերթ նիստ է հրավիրել այդ օրակարգով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել