Անհետ կորած զինծառայողների հարազատները Ռուսաստանի Դաշնության դեսպանատան մոտ են․ ակնկալում են ՌԴ-ի աջակցությունը |armtimes.com|
15:06 - 24 նոյեմբերի, 2020

Անհետ կորած զինծառայողների հարազատները Ռուսաստանի Դաշնության դեսպանատան մոտ են․ ակնկալում են ՌԴ-ի աջակցությունը |armtimes.com|

armtimes.com: Անհետ կորած զինծառայողների ծնողները և հարազատները ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան մոտ են․ նրանք ակնկալում են Ռուսաստանի Դաշնության աջակցությունը անհետ կորած զինծառայողներին գտնելու հարցում։

Անհետ կորած զինծառայողների ծնողները և հարազատները նամակ գրեցին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին, որով խնդրում են աջակցել անհետ կորած զինծառայողների որոնողական աշխատանքները կազմակերպելու համար։ «Մենք ամեն ճանապարհ փորձեցինք՝ ՊՆ, Կարմիր խաչ, Հայաստանի Կառավարություն, երեկ հանդիպում եղավ վարչապետի հետ, բոլոր ծնողներին չեն բավարարում քայլերը, որոնք կատարվում են, մենք չենք տեսնում արդյունքներ»,- նշեց անհետ կորած զինծառայողներից մեկի հարազատը։

Նա նաև նշեց, որ հայաստանյան պատասխանատու կառույցները իրենց սպառել են։ «Մենք խնդրում ենք նաև ռուսական կողմին, հենց Վլադիմիր Վլադիմիովիչին, որ ինքը աջակցություն ցուցաբերի և ազդի ինչ-որ ձևով Ադրբեջանի Կառավարության վրա, որ թողնեն խաղաղապահ զորքերը և Կարմիր խաչը մտնեն Հադրութ և Ջաբրայիլ, որպեսզի գոնե կարողանան այս բոլոր ծնողները ստանան զոհված հերոսների դիերը։ Մեր երեխան 43 օր է՝ անհետ կորած է, և դուք պատկերացնում եք՝ ինչ հետևանքներ կարող են լինել»։

Ծնողները պատրաստվում են իրենց գրած նամակը հանձնել Ռուսաստանի դեսպանատուն։

Անհետ կորած զինծառայողների ծնողները այսօր առավոտյան ակցիան սկսել էին պաշտպանության նախարարության շենքի դիմաց, որից հետո որոշել էին շարժվել Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատուն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել