Պարտվել էինք այն ժամանակ, երբ, օրինակ՝ ապաստարանները դարձան ուտելու և փող աշխատելու վայրեր. Երևանի ավագանու անդամ |1lurer.am|
14:02 - 24 նոյեմբերի, 2020

Պարտվել էինք այն ժամանակ, երբ, օրինակ՝ ապաստարանները դարձան ուտելու և փող աշխատելու վայրեր. Երևանի ավագանու անդամ |1lurer.am|

1lurer.am: Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանը նիստի մտքերի փոխանակման ժամին անդրադարձավ Երևանում ապաստարանների ու թաքստոցների խնդրին:

«Կներե՛ք, տղե՛րք, մենք պարտվեցինք այս անգամ: Սակայն պարտվել էինք դեռ այն ժամանակ, երբ, օրինակ՝ ապաստարանները դարձան շատ ուտելու և շատ փող աշխատելու վայրեր: Երբ այդ ապաստարանները սեփականաշնորհվեցին չգիտես ինչպես ու չգիտես՝ ում թեթև ձեռքով ու մտքով որոշվեցին, որ դրանք այլևս մեզ պետք չեն գա»,- նշեց ավագանու անդամը:

Անտոնյանը նշեց, որ մենք շարունակում ենք պարտվել, քանի որ այդ մարդիկ իրենց բաժին պատասխանատվությունը չեն կրել մինչ օրս:

«Մենք պարտվել ենք դեռ այն ժամանակ, երբ տարիներ շարունակ Երևանի քաղաքապետարանից ներկայացվում էին փաստաթղթեր, իբրև թե երևանցիների 90 տոկոսը ապահովված է թաքստոցներով և ցանկացած ռմբակոծության դեպքում երևանցիները պաշտպանված են ռմբակոծությունից»,- նշեց ավագանու անդամը՝ լրագրողներին խնդրելով տարբեր վարչական շրջաններում շրջել ու մարդկանցից տեղեկանալ, թե քաղաքացիները ինչ պետք է անեն տագնապի դեպքում և որտեղ պետք է թաքնվեն:

Ավագանու անդամը խնդրեց առավել մեծ ուշադրություն դարձնել մետրոյի կայարաններին և գետնանցումներին, մուտքերն ու ելքերն ամբողջությամբ ազատել ավելորդություններից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել