Միհրան Հակոբյանի տանը խուզարկություն իրականացնելու թույլտվության մասին որոշումը պաշտպանական կողմը պատրաստվում է բողոքարկել |pastinfo.am|
13:20 - 24 նոյեմբերի, 2020

Միհրան Հակոբյանի տանը խուզարկություն իրականացնելու թույլտվության մասին որոշումը պաշտպանական կողմը պատրաստվում է բողոքարկել |pastinfo.am|

pastinfo.am: ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, «Քառյակ Մեդիայի» համահիմնադիր Միհրան Հակոբյանի տանն իրականացվող խուզարկությունն ապօրինի էր։ Այս մասին ասաց փաստաբան Միքայել Շխիմյանը։

Նրա փոխանցմամբ՝ դատարանի կողմից հստակ ծավալ էր նշվել, նախ՝ թե ով պետք է իրականացնի խուզարկությունը և ինչ առարկաներ պետք է փնտրեն, մինչդեռ, խուզարկություն իրականացվել է այլ անձի կողմից, թեեւ չի ներկայացվել անգամ քննչական խումբ ձեւավորելու մասին որոշում։

«Պարզապես ուրիշ քննիչ եկավ իրականացրեց խուզարկությունը, առգրավեցին բոլորովին այլ առարկաներ, ոչ թե՝ այն ինչ փնտրում էին։ Ընդ որում՝ առգրավված առարկանների օրինականության վերաբերյալ փաստաթղթերն առկա են եղել»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ Միհրան Հակոբյանի տանից առգրավել են օրինական հիմքերով իրենց պատկանող որսորդական զենքեր, մինչդեռ՝ փնտրում էին ցույցերի կազմակերպման հետ կապված ենթադրյալ առարկաներ, փաստաթղթեր և բարձրախոսներ։

«Քառյակ Մեդիայի» համահիմնադիր Միհրան Հակոբյանի տանը խուզարկություն իրականացնելու թույլտվությա


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել