Ոստիկանության աշխատակիցները խուզարկում են «Քառյակ Մեդիայի» համահիմնադիր Միհրան Հակոբյանի տունը. Հրանտ Մելիք-Շահնազարյան
13:02 - 24 նոյեմբերի, 2020

Ոստիկանության աշխատակիցները խուզարկում են «Քառյակ Մեդիայի» համահիմնադիր Միհրան Հակոբյանի տունը. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Ոստիկանության աշխատակիցները խուզարկություն են իրականացնում «Քառյակ Մեդիայի» համահիմնադիր Միհրան Հակոբյանի տանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջւմ գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

«Ամոթ ու խայտառակ վիճակ է` մարդիկ թքած ունեն դատարանի սանկցիայում նշված հանգամանքների վրա:

Օրինակ, այնտեղ հստակ նշված է, թե քննիչներից կոնկրետ ով կարող էր խուզարկություն իրականացնել, բայց եկել են միանգամայն այլ մարդիկ: Դատարանի որոշման մեջ նաև հստակ է, թե ինչ պետք է որոնեն (ցույց կազմակերպելու ապացույցներ), բայց ոստիկանները առգրավում են Միհրան Հակոբյանի օրինական զենքերը:

Մի խոսքով, ոնց Նիկոլն է աշխատում, այդպես էլ իրեն ծառայող իրավապահ համակարգը: Երկիրը շարունակում է անդունդը գահավիժել...»,- գրել է Մելիք-Շահնազարյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել