1lurer.am: Թուրքիան հետ է կանչել ԵՄ-ում, Իտալիայում և Գերմանիայում իր դեսպաններին՝ բողոքելով Լիբիա զենքի փոխադրման կասկածանքով թուրքական բեռնանավում խուզարկություն իրականացնելու Գերմանիայի փորձի կապակցությամբ: Այս մասին հայտնել են Թուրքիայի արտգործնախարարությունից՝ փոխանցում է Al Arabiya-ն:

«Այս գործողության շրջանակում գերմանական «Համբուրգ» ռազմանավը մանրամասնորեն հարցաքննել է թուրքական դրոշով M / V Roseline A առևտրային նավը, որը Ամբարլի նավահանգստից դեպի Միսրատա ներկ, այլ նյութեր ու մարդասիրական օգնություն էր տեղափոխում»,- ասված է նախարարության հայտարարության մեջ:

Թուրքական կողմն ափսոսանք է հայտնել, որ իրենց նավը ստիպված է եղել շեղվել երթուղուց, իսկ անձնակազմին հարցաքննել են «հանցագործների նման»: Անկարան հայտնել է, որ խիստ դատապարտում է նման բռնի գործողությունը: