Ստեփանակերտի Բաղրամյան փողոցում ականազերծում կկատարվի, տարածքում հայտնաբերվել են «Սմերչ» համակարգից արձակված ռումբեր
11:45 - 24 նոյեմբերի, 2020

Ստեփանակերտի Բաղրամյան փողոցում ականազերծում կկատարվի, տարածքում հայտնաբերվել են «Սմերչ» համակարգից արձակված ռումբեր

Ժամը 11:30-ին Ստեփանակերտի Բաղրամյան փողոցում (Բաղրամյան 2-րդ նրբանցք) տեղի կունենա ականազերծում: Այս մասին հայտնում են Արցախի ԱԻՊԾ-ից։

Տարածքում հայտնաբերվել են «Սմերչ» համազարկային ռեակտիվ հրթիռային համակարգից արձակված ռումբեր:

Խնդրում ենք խուճապի չմատնվել: Սակրավորներն են աշխատում:

Զենք-զինամթերք հայտնաբերելու դեպքում խնդրում ենք զանգահարել զանգահարել 911, 101 կամ 112 կարճ հեռախոսահամարներով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել