Փարիզի ոստիկանությունն ապամոնտաժել է քաղաքի հրապարակում փախստականների տեղադրած 500 վրանները |tert.am|
10:44 - 24 նոյեմբերի, 2020

Փարիզի ոստիկանությունն ապամոնտաժել է քաղաքի հրապարակում փախստականների տեղադրած 500 վրանները |tert.am|

tert.am: Փարիզի ոստիկանությունը երկուշաբթի երեկոյան քաղաքի հրապարակում մոտ 500 վրան է ապամոնտաժել, որոնք տեղադրվել էին փախստականների կողմից՝ ի նշան ավելի վաղ մայրաքաղաքի արվարձանում իրենց ճամբարի ոչնչացման դեմ բողոքի: Փարիզի ոստիկանության մամուլի ծառայությանը հղումով գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Այսօր Հանրապետության հրապարակում անօրինական կերպով տեղադրված վրաններ են ապամոնտաժվել։ Ոստիկանությունը բացել է ապօրինաբար զավթված հանրային տարածքը», - նշվում է հաղորդագրության մեջ։

Ոչ կառավարական կազմակերպությունների տվյալների համաձայն՝ հրապարակում այդ երեկո ավելի քան 450 փախստական է գտնվել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել