shantnews.am: ՌԴ ՊՆ Միջազգային հակաականային կենտրոնի մասնագետներն արդեն սկսել են ինժեներային հետախուզման խնդիրների կատարումը, տեղանքի, ճանապարհների և օբյեկտների ականազերծումը։

Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հերթական ճեպազրույցի ժամանակ։ Նա նաև հայտնել է, որ մեկ օրվա ընթացքում Հայաստանի տարածքից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 2334 փախստական։