Քաշաթաղում եւ Քարվաճառում թալանել են «Արմաթ» լաբորատորիաները, գողացել են համակարգիչներն ու ռոբոտի հավաքածուն

 |aravot.am|
23:23 - 23 նոյեմբերի, 2020

Քաշաթաղում եւ Քարվաճառում թալանել են «Արմաթ» լաբորատորիաները, գողացել են համակարգիչներն ու ռոբոտի հավաքածուն |aravot.am|

aravot.am: Զինադադարից հետո Արցախի Քաշաթաղի եւ Քարվաճառի շրջաններում գործող «Արմաթ» ինժեներական լաբորատորիաները թալանվել են։ Գողությունը կատարել են հայերը, քանի որ այդ տարածքներ ադրբեջանցիներ չեն մտել։

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ծրագրի ղեկավար Սեդրակ Վարդանյանը պատմում է, որ ինքը ԱՀ-ի կրթության նախարարին իր օգնություն էր առաջարկել՝ լաբորատորիաների գույքի հետ նաեւ դպրոցներին պատկանող գույքն էլ իրենց ռեսուրսներով տեղափոխեն Հայաստանին սահմանակից մարզեր ։ «Քարվաճառի մեր խմբավարն այդ օրերին այդտեղից դուրս եկած է եղել։ Մեր գնալուց մի օր առաջ խմբավարը գնացել էր լաբորատորիա ու տեսել, որ այնտեղ մնացել էր միայն եռաչափ տպիչն ու թվային կառավարմամբ շաղափային լազերային տպիչ հաստոցը։ Համակարգիչներն ու ռոբոտի հավաքածուն գողացել էին»,-պատմում է պարոն Վարդանյանը։ Այն, ինչ մնացել է, ըստ պարոն Վարդանյանի, չեն տարել, հավանաբար չիմանալով, թե դրանք ինչ են։


Հետո Սեդրակ Վարդանյանն է իր թիմով գնացել։ Նկարագրում է՝ ամբողջ դպրոցն ահավոր վիճակում էր․«Կարծես արտաքին թշնամին էր անցել այդտեղով, ամեն ինչ կոտրած, ռադիատորները վնասված։ Մեր բեռնատարներով դպրոցի գույքը՝ պահարաններ, սեղաններն ու աթոռները, գույքի մոտ 80%-ը կարողացանք փրկել։ Դրանք պահեստավորեցինք Վարդենիսի դպրոցներից մեկում»։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել