Մատաղիսի շրջանում ականի պայթյունից տուժածների կյանքին վտանգ չի սպառնում |armenpress.am|
20:10 - 23 նոյեմբերի, 2020

Մատաղիսի շրջանում ականի պայթյունից տուժածների կյանքին վտանգ չի սպառնում |armenpress.am|

armenpress.am: րցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է, որ նոյեմբերի 23-ին Մատաղիսի շրջանում ականի պայթյունից տուժել է փրկարար ծառայության երեք աշխատակից, մեկ հոգի ՊԲ-ից, մեկ ռուս խաղաղապահ: 

«Տուժածները բուժհաստատություններում են: Նրանցից ոչ ոքի կյանքին վտանգ չի սպառնում»,- նշեց Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:

Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի սպա է վիրավորվել ականի պայթյունի հետևանքով: Պայթյունից տուժել է նաև Արցախի ԱԻՊԾ աշխատակիցներ։ Մահացել է ադրբեջանցի զինծառայող։  


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել