Նիկոլ Փաշինյանը վաղվանից կհանդիպի անհետ կորած զինծառայողների հարազատներին․ Նաիրի Սարգսյան |factor.am|
17:22 - 23 նոյեմբերի, 2020

Նիկոլ Փաշինյանը վաղվանից կհանդիպի անհետ կորած զինծառայողների հարազատներին․ Նաիրի Սարգսյան |factor.am|

factor.am: Վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանն այսօր հանդիպեց ՊՆ-ի մոտ հավաքված անհետ կորած զինծառայողների ծնողներին։ Նա ասաց, որ հանդիպումներ են տեղի ունենալու ծնողների և վարչապետի միջև:

«Այսօր վարչապետը որոշում է կայացրել, որ փոխվարչապետի գլխավորությամբ պետք է ստեղծվի միչգերատեսչական հանձնաժողով, որը կզբաղվի անհետ կորածների հարցերով: Բացի այդ, վարչապետն ինձ հանձնարարել է, որպեսզի ցուցակագրեմ և ձեզ հետ հենց վաղվանից հանդիպումներ կազմակերպենք։ Քանի որ թիվը մեծ է, միայն մեկ օրով չի, որ հանդիպումներ կլինեն, որպեսզի բոլորիդ հետ կարողանա հանդիպել»,- ասաց նա։

ՊՆ պաշտոնյան էլ հայտնեց, որ երեկ Մատաղիսից և Մարտունիից զինծառայողների մարմիններ են հանել, նա նաև հայտնեց, որ կան դեպքեր, երբ ողջ մնացած զինծառայողներ էլ են գտնվում, այդ մասին տեղեկացվում է նրանց ծնողներին։ Նա նշեց, որ վարչապետի որոշմամբ ավելի է ընդլայնվելու անհետ կորածների հարցերով զբաղվողների կազմը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել