Լեռնային Ղարաբաղում սկսվել է տարածքների ականազերծումը |news.am|
15:57 - 23 նոյեմբերի, 2020

Լեռնային Ղարաբաղում սկսվել է տարածքների ականազերծումը |news.am|

news.am: Լեռնային Ղարաբաղում սկսվել է տարածքների հումանիտար ականազերծումը։ Այս մասին լրագրողներին հայտնել է ռուսական զորախմբի ինժեներական ծառայության պետ, փոխգնդապետ Պավել Պաուտովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Այսօրվանից սակրավորները սկսել են տեղանքի հումանիտար ականազերծումը։ Նրանք առաջին փուլում ստուգելու են տեղանքում պայթյունավտանգ առարկաների առկայությունը, որտեղ հետագայում կառուցվելու են ռուսական զորախմբի ստացիոնար դիտակետեր»,- ասել է փոխգնդապետը։

Ինժեներական ծառայության պետը պարզաբանել է, որ հումանիտար ականազերծումը վարչակազմի հայտով պայթյունավտանգ իրերից տարածքի մաքրման գործընթաց է։

«Հումանիտար ականազերծումը կատարվում է ԼՂՀ վարչակազմի հայտով։ Դրանք կարող են լինել հանդավայրեր, մասնավոր հողամասեր։ Իսկ ինժեներական հետախուզումը կատարվում է ռուսական զորախմբի շահերի շրջանակում, որտեղով տեղաշարժվում է մեր ռազմական տեխնիկան»,- հավելել է Պաուտովը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել