Ֆոնեթոնի արդյունքում հավաքվել է ավելի քան 2.1 մլն եվրոյի խոստում-նվիրատվություն. «Հայաստան» հիմնադրամ |1lurer.am|
14:43 - 23 նոյեմբերի, 2020

Ֆոնեթոնի արդյունքում հավաքվել է ավելի քան 2.1 մլն եվրոյի խոստում-նվիրատվություն. «Հայաստան» հիմնադրամ |1lurer.am|

1lurer.am:  «Հայաստան» համահայկական հիմնադրամից հայտնում են՝ նոյեմբերի 22-ին հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի նախաձեռնած Ֆոնեթոնի արդյունքում հավաքվել է ավելի քան 2.1 միլիոն եվրոյի խոստում-նվիրատվություն:

«Շնորհակալ ենք այն բոլոր նվիրատուներին, որոնք, չնայած առողջապահական և տնտեսական ճգնաժամերին, համախմբվեցին հաջակցություն հայրենիքի և արցախահայության:
 
Ի դեպ, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նույնպես այցելել էր Ֆրանսիայի տեղական մարմնի կենտրոնակայան, հանդիպել հայ կամավորներին և քաջալերել հայ համայնքին։
 
Ֆոնեթոնը շարունակվում է. Եվրոպայի մեր հայրենակիցները նվիրատվություններ կարող են կատարել ինչպես կայքէջով՝ https://dons.fondsarmenien.org/phonethon, այնպես էլ բանկային փոխանցումների միջոցով:
 
Մանրամասների համար զանգահարեք 0 809 54 26 26»,- ասված է հիմնադրամի հաղորդագրության մեջ:

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել