Գերմանիայում անհայտ անձը հրաձգություն Է կազմակերպել Մեքենհայմի փողոցներում |armenpress.am|
14:39 - 23 նոյեմբերի, 2020

Գերմանիայում անհայտ անձը հրաձգություն Է կազմակերպել Մեքենհայմի փողոցներում |armenpress.am|

armenpress.am: Բոննից ոչ հեռու գտնվող Մեքենհայմ գերմանական քաղաքում անհայտ անձը հրաձգություն Է սկսել եւ վիրավորել ոստիկանի, փոխհրաձգության ընթացքում չարագործը մահացել Է: Այդ մասին հաղորդվում Է տեղի ոստիկանության մամուլի տեղեկագրում, որը զետեղված Է Presse Portal-ում:

Նոյեմբերի 22-ի երեկոյան ոստիկանությունը կանչ Է ստացել բնակիչներից, որոնք հայտնել են տղամարդու մասին, որը փողոցներում քաոսային հրաձգություն կազմակերպել:

Չարագործը հրաձգություն Է սկսել դեպքի վայր ժամանած իրավապահների ուղղությամբ եւ վիրավորել մի ոստիկանի: Տուժածին տեղափոխել են հիվանդանոց: Արդյունքում՝ ոստիկանության հատուկ ստորաբաժանումների անդամների հետ փոխհրաձգության հետեւանքով չարագործը մահացու վերքեր Է ստացել: Ներկայում առկա տեղեկատվության համաձայն, այլեւս ոչ ոք չի տուժել:

Հետաքննությամբ զբաղվել Է դատախազությունը եւ Բոննի քրեական ոստիկանությունը: Հանցագործի անձի եւ դրդապատճառների մասին չի հայտնվում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել