Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պետք է դառնա համահայկական պահանջ, նա օր առաջ պետք է հեռանա. Գեղամ Մանուկյան |tert.am|
13:54 - 23 նոյեմբերի, 2020

Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պետք է դառնա համահայկական պահանջ, նա օր առաջ պետք է հեռանա. Գեղամ Մանուկյան |tert.am|

tert.am: Այսօր ես անժամկետ հացադուլ եմ հայտարարում ոչ թե որևէ օտար հարստահարիչի դեմ, այլ մեր երկրի վարչապետի հրաժարականի պահանջով: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը:

Նա նշեց, թե անցնող մոտ մեկ տասնօրյակի ընթացքում քաղաքական պայքարի բազում փորձեր են եղել, որոնց մասնակցել է նաև ինքը, սակայն, ՀՅԴ ներկայացուցչի խոսքով, վերջին 10 օրերը ցույց տվեցին, որ Փաշինյանը շարունակում է կառչած մնալ իր աթոռից, պատրաստ է զոհաբերել բոլորին, միայն թե շարունակի մնալ Կառավարության շենքում:

Ըստ Մանուկյանի՝ այն պահանջները, որոնք ներկայացվում էին հասարակության, քաղաքական ուժերի կողմից, գիտական շրջանակներից, հստակ էին՝ Փաշինյանը պետք է հեռանա:

«Վարչապետը, որը գաղտագողի, միայնակ, առանց խորհրդակցելու որևէ մեկի հետ՝ ստորագրել է կապիտուլյացիոն հայտարարություն, որն իր ապաշնորհ գործունեությամբ 2,5 տարվա ընթացքում փլուզել է մեր արտաքին դիվանագիտական հարաբերությունները մեր ռազմավարական դաշնակցի հետ, այլ երկրների հետ, որը պոռոտախոսությամբ, ինքնագովեստով, մտածելով լոկ սեփական անձի, նեղ շրջանակի մասին՝ կազմալուծել է Հայաստանի կառավարման ողջ համակարգը, որը նվաստացուցիչ պայմաններով ստորագրել է փաստաթուղթ, երբ հնարավորություն ուներ շատ ավելի լավ պայմաններով զինադադար կնքել պատերազմի տարբեր փուլերում, և, ի վերջո, մեր հայրենիքի մեծագույն մասը մեկ ստորագրությամբ թշնամուն հանձնած վարչապետը օր առաջ պետք է գնա»,-ասաց Մանուկյանը:

Շարունակությունը՝ tert.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել