ՀՀ-ում Արցախի Կառավարության օպերատիվ շտաբից հայտնում են՝ Արցախի Հանրապետությունում հաշվառված բոլոր այն զինծառայողներին և կամավորականներին, որոնք սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում ստացել են ծանր վիրավորում, այդ թվում՝ ունեն անդամահատում, հարկավոր է այդ մասին հիվանդանոցային համապատասխան տեղեկագրով ներկայալ ՀՀ-ում Արցախի Կառավարության օպերատիվ շտաբի սոցաջակցության բաժին՝ հաշմանդամության կարգի և ընթացիկ այլ հարցերի վերաբերյալ համապատասխան աշխատանքները կազմակերպելու նպատակով։
Շտաբից նաեւ հավելում են, որ տեղեկանքը հնարավոր է ներկայացնել հարազատի միջոցով, ինչպես նաեւ լուսանկարել և ուղարկել հետևյալ համարների «Վայբերի» միջոցով. 097 188 636, 044 188 636՝ նշելով նաև անձնական տվյալներն ու հեռախոսահամարը։
comment.count (0)