Անհետ կորած զինծառայողների հարազատները հանդիպում են պահանջում պաշտպանության նախարարի հետ |armtimes.com|
12:04 - 23 նոյեմբերի, 2020

Անհետ կորած զինծառայողների հարազատները հանդիպում են պահանջում պաշտպանության նախարարի հետ |armtimes.com|

armtimes.com: Այսօր առավոտից անհետ կորած զինծառայողների ծնողները պաշտպանության նախարարությունում են, նրանք հանդիպում են պահանջում նախարարի հետ։

Անհետ կորած զինծառայողների ծնողներից մեկը նշեց, որ նախարարությունը չպետք է խուսափի պատասխանատվությունից։ «Թող նախարարը գա բացատրություն տա՝ ուր են մեր երեխաները։ Եթե զոհված են, թող դիերը տան, եթե զոհված չեն, թող բերեն երեխեքին տան։ Երկու անգամ է՝ անալիզ են ենք տվել, եթե զոհվել է իմ երեխան, ո՞ւր է, գնացեք անալիզ տվեք, ու վերջ, պատասխանատվությունը ուսերից գցեցին»։

Նրանց հետ հանդիպելու է եկել Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել