Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղ վերադարձողներին տեղափոխող ևս 34 ավտոբուս են ուղեկցել Ստեփանակերտ |tert.am|
22:05 - 22 նոյեմբերի, 2020

Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղ վերադարձողներին տեղափոխող ևս 34 ավտոբուս են ուղեկցել Ստեփանակերտ |tert.am|

tert.am: Հայաստանից 1400 փախստական է վերադարձել Ստեփանակերտ՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ մեջբերելով ՌԴ պաշտպանության բանակի հայտարարությունը:

«2020 թվականի նոյեմբերի 22-ին ռուս խաղաղապահներն ուղեկցել են Հայաստանի Հանրապետության տարածքից Լեռնային Ղարաբաղ վերադարձող փախստականների ավտոբուսների հերթական շարասյունը: Երևանից Ստեփանակերտի հրապարակ է հասել 34 ավտոբուս՝ Լեռնային Ղարաբաղ տեղափոխելով 1400 մարդու»,- ասվում է ՌԴ ՊՆ հայտարարության մեջ:

Նշվում է, որ շարասյունն ուղեկցել են ռուս խաղաղապահներն ու զինվորական ոստիկանությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել