Մեծ քսանյակի երկրները մտադիր են ապահովել աշխարհում կորոնավիրուսի պատվաստանյութերի արդար բաշխումը |hetq.am|
21:50 - 22 նոյեմբերի, 2020

Մեծ քսանյակի երկրները մտադիր են ապահովել աշխարհում կորոնավիրուսի պատվաստանյութերի արդար բաշխումը |hetq.am|

hetq.am: Մեծ քսանյակի երկրների առաջնորդները առցանց գագաթնաժողովի ժամանակ խոստացել են ջանքեր չխնայել, որպեսզի ապահովվի կորոնավիրուսի պատվաստանյութի, դեղամիջոցների և թեստերի արդար բաշխումը երկրագնդի վրա։ Այդ մասին գրում է Deutsche Welle-ն՝ հղում անելով Մեծ քսանյակի (G20) տարածած հաղորդագրությանը։

«Մենք ընդունում ենք մասշտաբային պատվաստման դերը որպես գլոբալ հանրային բարիք»,- նշվում է հաղորդագրության մեջ։ Բացի այդ, գագաթնաժողովի մասնակիցները միտված են աջակցելու աղքատ երկրներին՝ կորոնավիրուսի համավարակի հետևանքների դեմ պայքարի հարցում։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ընդգծել է, որ անհրաժեշտ է ամեն գնով խուսափել այն սցենարից, երբ միայն հարուստ երկրները կկարողանան պաշտպանվել վիրուսից և վերագործարկել բնականոն կենսպայմանները, իսկ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը գագաթնաժողովի մասնակիցներին կոչ է արել մինչև 2020 թվականի վերջ ներդնել 4,5 միլիարդ ԱՄՆ դոլար՝ կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցների հասանելիությունն արագացնելու գործընթացում։ 

 

Շարունակությունը՝ hetq.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել