Իբրահիմ Քալընը ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին մեղադրել է Ղարաբաղի հարցով անգործության մեջ |hetq.am|
20:22 - 22 նոյեմբերի, 2020

Իբրահիմ Քալընը ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին մեղադրել է Ղարաբաղի հարցով անգործության մեջ |hetq.am|

hetq.am: ՆԱՏՕ-ն և Եվրամիությունը (ԵՄ) հանդես չեն եկել կոնկրետ առաջարկություններով՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման ուղղությամբ, այն դեպքում, երբ Ռուսաստանն ու Թուրքիան կարողացել են հասնել տարածաշրջանում հրադադարի։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը։

«ՆԱՏՕ-ն և Եվրամիությունը հանդես չեն եկել կոնկրետ և իրատեսական առաջարկություններով՝ Լեռնային Ղարաբաղի 30-ամյա հակամարտության կարգավորման ուղղությամբ, այն դեպքում, երբ Ռուսաստանը ու Թուրքիան այս հարցում կարողացան հասնել փոխըմբռնման»,- NTV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է Քալընը։

Նա հայտնել է նաև Ռուսաստանի հետ բանակցությունների շարունակման վերաբերյալ, որը կապված է Լեռնային Ղարաբաղում հրադադարի պահպանման վերահսկողության մոնիթորինգային կենտրոնի ստեղծման և գործունեության հետ։

«Ավարտվել է երկխոսության առաջին փուլը, որին մասնակցում են պաշտպանության, արտաքին գործերի նախարարությունների և հատուկ ծառայությունների ներկայացուցիչները։ Մոսկվան տեղեկացված է Անկարայի դիրքորոշման մասին»,- հավելել է Քալընը։

 

Շարունակությունը՝ hetq.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել