hetq.am: ԱՄՆ Ջորջիա նահանգում նախագահական ընտրությունների քվեաթերթիկների վերահաշվարկը վերահաստատել է Ջո Բայդենի հաղթանակն ամերիկյան այդ նահանգում։ Այդ մասին նոյեմբերի 20-ին հայտարարել է Ջորջիայի փոխնահանգապետ Բրեդ Ռաֆենսպերգերը։

Նահանգի բոլոր 159 շրջաններում քվեաթերթիկների վերահաշվարկի արդյունքում գործող նախագահ Դոնալդ Թրամփը ստացել է 2 462 857 ձայն, իսկ Ջո Բայդենը՝ 2 475 141 ձայն։ Այդպիսով տարբերությունը կազմել է 12 284։ Վերահաշվարկը շատ աննշան տարբերությամբ է կրճատել Ջո Բայդենի առավելությունը Դոնալդ Թրամփի նկատմամբ։ Ի սկզբանե այն կազմում էր 12 870։ Բրեդ Ռաֆենսպերգերը հայտարարել է, որ նահանգի պատմության մեջ առաջին անգամ ամբողջական աուդիտը հաստատել է հաղթողի անունը։

 

Շարունակությունը՝ hetq.am-ում։