Մարտունու շրջանի Վազգենաշենի համայնքը նույնպես անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ
21:30 - 21 նոյեմբերի, 2020

Մարտունու շրջանի Վազգենաշենի համայնքը նույնպես անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ

Մարտունու շրջանի Վազգենաշենի համայնքը նույնպես անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ՝ ի կատարումն նոյեմբերի 9-ին ընդունված եռակողմ հայտարարության: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

Նոյեմբերի 20-ի երեկոյան համայնքի բնակչությունը լքել է բնակավայրը և տեղափոխվել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության տարբեր բնակավայրեր։ Մասնավորապես, 25 ընտանիք ներկայում գտնվում է Մարտունու շրջանի Բերդաշենի, Նորշենի, Ավդուռի, Աշանի և Մյուրիշենի համայնքներում, 10 ընտանիք՝ Ստեփանակերտում, 5 ընտանիք՝ Ասկերանի շրջանի Իվանյան և Շոշ համայնքներում, 25 ընտանիք էլ տեղափոխվել է Հայասատանի Հանրապետության տարբեր բնակավայրեր։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել