tert.am: Ռուս խաղաղապահները Արցախ վերադարձող բնակիչներին տեղափոխող ավտոբուսների ևս մեկ շարասյուն են ուղեկցել Ստեփանակերտ:

Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությանը, մեկ օրում՝ ավելի քան 1100, ընդհանուր առմամբ՝ ավելի քան 7000 մարդ է վերադարձել Ստեփանակերտ:

«Շփման գծի երկայնքով ավտոբուսների տեղաշարժի անվտանգությունը Ստեփանակերտ իրենց տներ վերադարձող խաղաղ բնակչության համար ապահովել են ռուս զինծառայողները»,- ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ: