pastinfo.am: ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանն ազատ կարձակվի։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, բավարարել է Միհրան Հակոբյանին ձերբակալելու մասին որոշման դեմ պաշտպանի բողոքը ու ոչ իրավաչափ ճանաչել Հակոբյանի ձերբակալությունը։

Պաշտպան Միքայել Շիխիմյանն ասաց, որ Հակոբյանը շուտով ազատ կարձակվի ՁՊՎ-ից։ 

Երեկ տեղեկացրել էինք, որ Արթուր Դանիելյանին, Նարեկ Մալյանին, Միհրան Հակոբյանին ձերբակալել են զանգվածային անկարգություն կազմակերպելու կասկածանքով։