hetq.am: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արմինե Մելիքսեթյանի, հեռացել է խորհրդակցական սենյակ՝ «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանի ձերբակալման դեմ բողոքի գործով որոշում կայացնելու։ Այս մասին ասաց Դանիելյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը՝ նշելով, որ որոշումը կհրապարակվի վաղը` ժամը 10:00-ին։

Աթանեսյանի խոսքով՝  ձերբակալման բողոքի վերաբերյալ նման ժամկետում որոշման կայացումն անիմաստ է դարձնում այդ բողոքի քննությունը։ Պաշտպանի խոսքով՝  գործի ծավալը բավականին քիչ է՝ մոտ 15-ից 20 թերթ։

Երեկ տեղեկացրել էինք, որ Արթուր Դանիելյանին, ՎԵՏՕ-ի հիմնադիր Նարեկ Մալյանին, հասարակական–քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանին ձերբակալել են զանգվածային անկարգություն կազմակերպելու կասկածանքով։