tert.am: Մոլդովայի նորընտիր նախագահ Մայա Սանդուն ուկրաինական Европейская Правда-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ղրիմը համարում է Ուկրաինայի տարածքը։

ՌԻԱ Նովոստի-ի փոխանցմամբ՝ Սանդուն նշել է, որ թերթին տված իր նախորդ հարցազրույցից (2016 թվական) ի վեր այդ հարցում դիրքորոշումը չի փոխվել։

«Ես այդ մասին ասել եմ, երբ վարչապետ էի, և վստահեցնում եմ, որ կխոսեմ ճիշտ նույն կերպ, երբ նախագահ դառնամ»,-հայտարարել է Սանդուն:

Ընդ որում, նա խոստովանել է, որ Մոլդովայի քաղաքացիներն այդ հարցի վերաբերյալ տարբեր դիրքորոշումներ ունեն, և կան մարդիկ, ովքեր համաձայն չեն իր հայացքների հետ։

Սանդուն նաև հայտարարել է, որ իր կարծիքով՝ Մերձդնեստրում հակամարտության լուծումը պետք է տեղի ունենա ռուս խաղաղապահների ամբողջական դուրսբերման միջոցով։