news.am: Շատ պարզ պատճառով չեմ կարողանում մասնակցել ընդդիմության հավաքներին. հանրահավաքների մեկնարկից կես ժամ առաջ ծանուցագիր են բերում առձեռն, բերողներն էլ գնդապետ կամ փոխգնդապետեր են, հանձնում են ինձ, որ ներկայանամ հարցաքննության: Այդ մասին 168.am-ին տված հարցազրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, պատգամավոր Գագիկ Ծառուկյանը:

«Արդեն գիտեմ, եթե հանրահավաք պետք է լինի, ինձ հրավիրելու են, հեսա գնալու եմ: Իրենց հիմնական մտավախությունն է, որ հանկարծ Ծառուկյանը ժողովրդի հետ չհանդիպի: Բայց ես ուզում եմ ասել, որ պետք չի Ծառուկյանից վախենալ, պետք է վախենան իրենց վարած քաղաքականությունից, իրենց վարած խայտառակ պարտությունից, պետք է վախենեն ամբողջ աշխարհի հայությունից, որոնք հպարտ քայլում էին եւ ուզում էին մասնակից լինել պատերազմին ու պատերազմում տարած հաղթանակին, թող վախենան զոհված, անհայտ կորած զինվորների ծնողներից»,- ասաց Ծառուկյանը: