ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն արդեն Հայաստանում է |24news.am|
10:33 - 21 նոյեմբերի, 2020

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն արդեն Հայաստանում է |24news.am|

24news.am: ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն արդեն Հայաստանում է: Այս մասին հայտնում են կառավարությունից:

Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ից հայտնել էին, որ Ռուսաստանի Դաշնության միջգերատեսչական պատվիրակությունը կայցելի Հայաստան:

Սպասվում է նաև ռուսաստանյան միջգերատեսչական պատվիրակության այլ անդամների՝ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, փոխվարչապետներ Ալեքսանդր Նովակի և Ալեքսեյ Օվերչուկի այցը: 

Ռուսաստանյան պատվիրակությունը Բաղրամյան 26-ում հանդիպումներ է անցկացնելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության այլ անդամների հետ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել