Անտուն մնացած արցախցիներին աջակցելու խնդրանքով Հայաստանը դիմել է Ռուսաստանին․ ՌԴ ֆիննախարար
 |tert.am|
23:08 - 20 նոյեմբերի, 2020

Անտուն մնացած արցախցիներին աջակցելու խնդրանքով Հայաստանը դիմել է Ռուսաստանին․ ՌԴ ֆիննախարար |tert.am|

tert.am: ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը տեղեկացրել է, որ հայկական կողմից դիմումներ են ստացվել Ղարաբաղում առանց տանիքի մնացած բնակչությանը աջակցություն տրամադրելու մասին: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, նախարարի խոսքով՝ ֆինանսական առաջարկներ են մշակվում:

«Մենք կապի մեջ ենք Հայաստանի ֆինանսների նախարարության մեր գործընկերների հետ: Դիմումներ են եղել աջակցություն տրամադրելու մասին, առաջին հերթին, տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով առանց տանիքի մնացած քաղաքացիներին սոցիալական աջակցության ֆինանսական ապահովման հարցով»,- ասել է Սիլուանովը Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահական առաքելության աշխատանքներին նվիրված խորհրդակցության ժամանակ:

«Մենք առաջարկներ են պատրաստում, դրանց մասին առանձին կզեկուցենք»,- հավելել է նախարարը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել