Ռուսաստանը սահմանապահների լրացուցիչ ռեզերվ է տեղակայելու հայ- ադրբեջանական սահմանին |armenpress.am|
22:35 - 20 նոյեմբերի, 2020

Ռուսաստանը սահմանապահների լրացուցիչ ռեզերվ է տեղակայելու հայ- ադրբեջանական սահմանին |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանը  սահմանապահների լրացուցիչ ռեզերվ կտեղակայի հայ-ադրբեջանական սահմանին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է ՌԴ անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը` Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ խորհրդակցության ժամանակ:

«Համաձայն ընդունված որոշման ՝ Հայաստանի Հանրապետության սահմանային անվտանգության ապահովման, Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանման միջոցառումների շրջանակներում և հայկական կողմի խնդրանքով Հայաստանի Հանրապետությունում Անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ վարչության կողմից հատկացվել է լրացուցիչ 188 զինծառայող և անհրաժեշտ քանակությամբ տեխնիկա: Սահմանապահները լրացուցիչ կտեղակայվեն Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին։

 

Ադրբեջանական կողմը տեղեկացված է այդ կապակցությամբ, գործընկերների հետ անհրաժեշտ փոխգործակցությունը կազմակերպված է», - ասել է Բորտնիկովը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել