ԱԱՏՄ-ն ներկայացրել է COVID-անվտանգության վերանայված կանոնները և առևտրի վայրերի համար նոր նորմերը
21:15 - 20 նոյեմբերի, 2020

ԱԱՏՄ-ն ներկայացրել է COVID-անվտանգության վերանայված կանոնները և առևտրի վայրերի համար նոր նորմերը

 ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը (ԱԱՏՄ) ներկայացրել է COVID-անվտանգության վերանայված կանոնները և առևտրի իրականացման վայրերի համար սահմանված նորմերի փոփոխությունները:

Հայտնում են  ԱԱՏՄ-ից, ըստ նոր կարգավորումների, առավոտյան ժամը 10-12-ն ընկած ժամանակահատվածում միայն տարեց մարդկանց սպասարկելու կանոնն այլևս չի գործում։

Շփման մակերեսներն ախտահանելու համար կիրառվող նյութերին ներկայացված պահանջները փոխվել են․ 60-80%-ոց սպիրտի հիմքով ախտահանիչ նյութերի փոխարեն պետք է կիրառել 70-90% սպիրտի հիմքով նյութեր, ձեռքերը մշակել առնվազն 70% սպիրտի հիմքով ախտահանիչ նյութերով։

Կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման միջոցառումների
պատասխանատուն այսուհետ պետք է նշանակվի տնօրենի հրամանով, որն աշխատակցի՝ կորոնավիրուսով վարակվելու դեպքում պետք է օժանդակի նրա հետ սերտ շփում ունեցած կոնտակտավորների շրջանակի ճշտմանը։

Առևտրի կենտրոններում մուտքի մոտ այսուհետ պետք է կատարել հաճախորդների ջերմաչափում, չսպասարկել կորոնավիրուսին բնորոշ ախտանշաններով՝ ջերմություն, հազ, հարբուխ, դժվարաշնչառություն ունեցող այցելուներին։

«ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը տեղեկացնում է՝ ՀՀ առողջապահության նախարարի 30-Ն հրամանով խմբագրվել է ՀՀ-ում կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման նպատակով կիրառվող սանիտարական կանոնները հաստատելու մասին նախարարի 17-ն հրամանը։

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը շարունակում է վերահսկողական աշխատանքներն՝ ուղղված COVID-անվտանգության նորմերի պահպանմանը»,- հայտնել են ԱԱՏՄ-ից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել