Ոստիկանապետի տեղակալ Արա Ֆիդանյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՀԱՊԿ երկրների իրավապահների տեսակոնֆենրանսին
20:54 - 20 նոյեմբերի, 2020

Ոստիկանապետի տեղակալ Արա Ֆիդանյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՀԱՊԿ երկրների իրավապահների տեսակոնֆենրանսին

Նոյեմբերի 20-ին Տաջիկստանի Հանրապետության նախագահին կից Թմրանյութերի վերահսկման գործակալության կողմից տեսակոնֆերանսի ձևաչափով անցկացվել է Թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման ուղղությամբ ՀԱՊԿ անդամ-պետությունների իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի 22-րդ նիստը:

Ոստիկանությունը հայտնում է, որ կոնֆերանսին մասնակցել են խորհրդի նախագահ, ստատս-քարտուղար, ՌԴ ՆԳ նախարարի տեղակալ Իգոր Զուբովը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը, Տաջիկստանի Հանրապետության նախագահին կից Թմրանյութերի վերահսկման գործակալության տնօրեն Սայդուլլո Վոխիդզոդան, ինչպես և ՀԱՊԿ անդամ-պետությունների ՆԳՆ պատվիրակություններ: ՀՀ ոստիկանության պատվիրակությունը գլխավորել է ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը: Նիստի ընթացքում բանախոսները անդրադարձան խորհրդի 15-ամյա գործունեությանը: Ներկայացվել է ՀԱՊԿ անդամ-պետություններում թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ մղվող պայքարն ու օպերատիվ իրավիճակը:

Արա Ֆիդանյանն իր խոսքում նշել է, որ այս համատեքստում առանձնակի ուշադրության են արժանի ՀԱՊԿ անդամ-պետությունների արագ արձագանքման հավաքական ուժերի կազմի մեջ մտնող հատուկ նշանակության ստորաբաժանումների մասնակցությամբ «Կանալ» հակաթմրանյութային գործողության շրջանակներում անցկացվող միջազգային օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումները: Ոստիկանության պետի տեղակալը վստահեցրեց, որ թմրաբիզնեսի դեմ պայքարի ՀՀ լիազոր մարմինները պատրաստակամ են հետագայում ևս ակտիվ մասնակցություն ունենալ պլանային միջոցառումների իրականացման գործում` նպաստելով թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարում ՀԱՊԿ անդամ-պետությունների լիազոր մարմինների համակարգող խորհրդի աշխատանքային գործունեությանը: Կառուցողական մթնոլորտում անցած տեսակոնֆերանսի ընթացքում իրավապահները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել