Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ 1382 մարդ է վերադարձել Լեռնային Ղարաբաղ |armenpress.am|
19:37 - 20 նոյեմբերի, 2020

Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ 1382 մարդ է վերադարձել Լեռնային Ղարաբաղ |armenpress.am|

armenpress.am: Ռուսական խաղաղապահ ուժերի և ռազմական ոստիկանության ուղեկցությամբ նոյեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 1382 մարդ, որոնք ավելի վաղ լքել էին իրենց բնակավայրերը մարտական գործողությունների պատճառով:  Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը:

«Ռուս խաղաղապահները տեղական իշխանություններին առավելագույն աջակցություն են ցուցաբերում խաղաղ կյանքի վերականգնման գործում: Խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումներն օգնում են վերականգնել սոցիալական օբյեկտների և բնակելի տների միջև ճանապարհային երթեւեկությունը, էլեկտրականության, ջրի եւ գազի մատակարարումները: Ռուս խաղաղապահները ապահովել են սննդամթերքի և առաջին անհրաժեշտության իրերի անվտանգ առաքումը հեռավոր բնակավայրեր»,- նշված է հաղորդագրության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել