45 տոննա շինանյութով բեռնված ՌԴ ԱԻՆ շարասյունը շարժվել է դեպի Ստեփանակերտ․ ՏԱՍՍ |factor.am|
17:12 - 20 նոյեմբերի, 2020

45 տոննա շինանյութով բեռնված ՌԴ ԱԻՆ շարասյունը շարժվել է դեպի Ստեփանակերտ․ ՏԱՍՍ |factor.am|

factor.am: Շինանյութով բեռնված ՌԴ ԱԻՆ շարասյունը Երևանից շարժվել է դեպի Ստեփանակերտ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է տարածաշրջանում ՌԴ ՊՆ օպերատիվ խմբերի ղեկավար Իգոր Կուտրովսկին։

«Այսօր Երևանից Ստեփանակերտ է շարժվել ՌԴ ԱԻՆ շարասյունը, որը 45 տոննա շինանյութ է տեղափոխում, ինչը թույլ կտա օպերատիվ կերպով անցնել վերականգնողական աշխատանքներին»,- ասել է նա։

Տեղեկացվում է, որ շարասյունը Ստեփանակերտում կլինի շաբաթ օրը։ Կուտրովսկիի խոսքով՝ ՌԴ ԱԻՆ մասնագետները Լեռնային Ղարաբաղի տարածքում հայտնաբերել են հակամարտության արդյունքում ավելի քան 280 ոչնչացված ու 2500 վնասված շենքեր։

Նոյեմբերի 20-ի դրությամբ ուսումնասիրվել է 43 բնակավայր։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել