Ռուսաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են Ղարաբաղում էլեկտրամատակարարման հարցը |azatutyun.am|
16:38 - 20 նոյեմբերի, 2020

Ռուսաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են Ղարաբաղում էլեկտրամատակարարման հարցը |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են Ղարաբաղում էլեկտրաէներգիայի մատակարարման հարցը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը։ Կողմերի հանդիպումը տեղի է ունեցել Շուշիում։

«Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչ Իլհամ Աբդուլաևը հանդիպել է Ռուսաստանի ԱԻՆ միջազգային գործունեության դեպարտամենտի ղեկավար Վլադիմիր Սոլովյովին։ Քննարկվել են հումանիտար իրավիճակին վերաբերող հարցեր, այդ թվում՝ էլեկտրաէներգիայի, գազամատակարարման ու կապի միջոցների վերականգնման հնարավորությունները։Կողմերը պայմանավորվել են շարունակել շփումներն ու խորացնել համագործակցությունը», - հայտարարել է Ադրբեջանի ԱԻՆ-ը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել