Ռուսաստանը մտադիր է բնակության իրավունք տրամադրել օտարերկրյա ներդրողներին |azatutyun.am|
16:14 - 20 նոյեմբերի, 2020

Ռուսաստանը մտադիր է բնակության իրավունք տրամադրել օտարերկրյա ներդրողներին |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանը մտադիր է բնակության իրավունք տրամադրել՝ ներդրումների դիմաց։ Օրինագիծը, ըստ ռուսական լրատվամիջոցների, մշակել է Տնտեսական զարգացման նախարարությունը։

Համաձայն փաստաթղթի, կառավարությունը պատրաստ է արագացված կարգով Դաշնությունում բնակվելու և աշխատելու իրավունք տալ այն օտարերկրացիներին, որոնք առնվազն 10 միլիոն ռուբլու՝ ավելի քան 130 հազար դոլարի ներդրում կանեն ռուսական տնտեսության մեջ։ Նույն իրավունքից կարող են օգտվել նաև այն օտարերկրացիները, որոնք կգնեն ռուսական պետական պարտատոմսեր կամ անշարժ գույք՝ 30 միլիոն ռուբլու՝ մոտ 400 հազար դոլարի չափով։

Թե երբ է քննարկվելու այս օրինագիծը խորհրդարանում, դեռ չի հաղորդվում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել