Չի կարելի ռազմական գաղտնիք հրապարակել հատկապես այս պահին. պատգամավորը՝ Մովսես Հակոբյանի հայտարարությունների մասին |armtimes.com|
16:06 - 20 նոյեմբերի, 2020

Չի կարելի ռազմական գաղտնիք հրապարակել հատկապես այս պահին. պատգամավորը՝ Մովսես Հակոբյանի հայտարարությունների մասին |armtimes.com|

armtimes.com: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը, լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի երեկվա հայտարարություններին, նշեց, որ դրանք պետք է բազմակողմանիորեն և լրիվ ստուգվեն։

«Ամբողջությամբ չեմ դիտել նրա ասուլիսը, սակայն այն մասով, որ դիտել եմ, պետական և ռազմական գաղտնիքի հրապարակման առերևույթ դեպք եմ նկատել, ինչը գեներել- գնդապետը իրավունք չուներ անելու։ Չի կարելի քաղաքական կամ այլ շահագրգռվածությունից ելնելով՝ երկրի ազգային անվտանգությունը վտանգի տակ դնել և հրապարակումներ անել, ռազմական գաղտնիք հրապարակել հատկապես այս պահին։ Դա անընդունելի է, իսկ թե նրա ասածների որ մասն է ճշմարտություն և որ մասը ընդհանրապես կապ չունի ճշմարտության հետ, շատ կարճ ժամանակահատվածում ի հայտ կգան»,- նշեց նա։

Խաչատրյանը նաև ասաց, որ Մովսես Հակոբյանի հայտարարություննները մեծ մասամբ կապ չունեն օբյեկտիվ իրականության հետ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել