ԵՀ-ի ղեկավարը բացատրել Է իր դիրքորոշումը Sputnik V ռուսաստանյան պատվաստանյութի վերաբերյալ |armenpress.am|
15:53 - 20 նոյեմբերի, 2020

ԵՀ-ի ղեկավարը բացատրել Է իր դիրքորոշումը Sputnik V ռուսաստանյան պատվաստանյութի վերաբերյալ |armenpress.am|

armenpress.am: Եվրոպայի ղեկավարները տեսախորհրդաժողովի ժամանակ չեն քննարկել Հունգարիայի կողմից Sputnik V ռուսաստանյան պատվաստանյութի ձեռքբերումը, ԵՄ-ն պատվաստանյութերի իր քաղաքականության մեջ ելնում Է դրանց անվտանգությունից եւ հուսալիությունից: Այդ մասին հայտարարել Է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը:

«Ո՛չ, դա բանավեճի առարկա չի եղել այդ տեսախորհրդաժողովի ժամանակ: Իսկ ընդհանուր առմամբ մենք գիտենք, որ պատվաստումն անվտանգության եւ վստահության հարց Է: Ե՛վ այդ անվտանգությունը, ե՛ւ այդ վստահությունը, դրանք կլինեն, երբ առկա Է այն տվյալների թափանցիկությունը, որոնք վերաբերում են պատվաստանյութերի մշակմանը կամ կլինիկական փորձարկումների ընթացքին»,-ասել Է ֆոն դեր Լյայենը՝ նոյեմբերի 19-ի երեկոյան Բրյուսելում հանդես գալով մամուլի ասուլիում՝ ամփոփելով Եվրամիության վիրտուալ անցկացված գագաթնաժողովի արդյունքները, որի գլխավոր թեման եղել Է COVID-19-ի համավարակի դեմ պայքարը:

«Հետեւաբար, ես կարծում եմ, որ չափազանց կարեւոր Է, որպեսզի ցանկացած պատվաստանյութ, որն օգտագործվելու Է, լիներ Դեղամիջոցների եվրոպական գործակալության թույլտվության ընթացակարգի առարկա: Այդ ամենը, իսկական թափանցիկության դեպքում, երաշխավորում Է պատվաստանյութի լիակատար անվնասակարությունը եւ վստահություն Է ծնում: Այսպիսին Է իմ կարծիքը»,-բացատրել Է եվրոպական հանձնաժողովի նախագախը՝ ի պատասխան համապատասխան հարցի, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել