Արսեն Թորոսյանը շարունակում է իր աշխատանքը, նա ազատման դիմում չի ներկայացրել․ խոսնակ |armtimes.com|
13:03 - 20 նոյեմբերի, 2020

Արսեն Թորոսյանը շարունակում է իր աշխատանքը, նա ազատման դիմում չի ներկայացրել․ խոսնակ |armtimes.com|

armtimes.com: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շարունակում է իր աշխատանքը, նա ազատման դիմում չի ներկայացրել։ Այս մասին ասաց առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

Մամուլում ակտիվորեն տեղեկություններ էին շրջանառվում, որ Թորոսյանը կազատվի զբաղեցրած պաշտոնից, իսկ որպես նրան փոխարինող՝ նշվում է Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Հանրային առողջության եւ առողջապահության ամբիոնի դասախոս Դավիթ Մելիք-Նուբարյանի անունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել