«Գորշ գայլերը» վտանգ են ներկայացնում Գերմանիայի ներքին անվտանգությանը․ DW |factor.am|
12:27 - 20 նոյեմբերի, 2020

«Գորշ գայլերը» վտանգ են ներկայացնում Գերմանիայի ներքին անվտանգությանը․ DW |factor.am|

factor.am: «Գորշ գայլերը», ըստ գերմանական Բունդեսթագի պատգամավորների, տարածում են ռասիստական, հակասեմական հայացքներ, թշնամաբար են տրամադրված ժողովրդավարության դեմ և վտանգ են ներկայացնում երկրի ներքին անվտանգության համար, գրում է DW-ի ռուսական ծառայությունը: Նշվում է, որ հարևան Ֆրանսիայում դա արդեն տեղի է ունեցել, իսկ մոտ ապագայում ծայրահեղական «Գորշ գայլեր» թուրքական կազմակերպությունը կարող է արգելվել նաև Գերմանիայում:

Նոյեմբերի 18-ին Բունդեսթագը հաստատել է բանաձևի նախագիծը, որը համատեղ ներկայացվել է Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության, սոցիալ-դեմոկրատների, ազատ դեմոկրատների և «կանաչների» ներկայացուցիչների կողմից: Այս փաստաթղթում խորհրդարանականները դաշնային կառավարությանը կոչ են անում ստուգել «Գորշ գայլերի» հետ կապված մի շարք կազմակերպությունների արգելման հնարավորությունը: Այդ կազմակերպությունները, Բունդեսթագի բանաձևի համաձայն, տարածում են ռասիստական, հակասեմական հայացքներ, թշնամաբար են տրամադրված ժողովրդավարության դեմ և վտանգ են ներկայացնում երկրի ներքին անվտանգության համար:

«Գորշ գայլերը» դավանում են «ուլտրանացիոնալիստական ​​մարդատյաց գաղափարախոսություն», որը սպառնում է Գերմանիայում ազատ ժողովրդավարական կարգին, DW-ի հետ զրոյցում հայտարարել է Բունդեսթագի ներքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Քրիստոֆ դե Վրիսը, ով նախագծի  նախաձեռնողներից մեկն է: «Մեր երկրում տեղ չկա ֆաշիստական ​​և ռասիստական ​​գաղափարախոսությունների համար, որոնք նսեմացնում են այլ կրոնական և էթնիկական խմբերի արժանապատվությունը», – ասել է նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել