factor.am: Ազգային անվտանգության ծառայության փոխգնդապետ Համբարձում Սարգսյանի նկատմամբ ԱԱԾ-ում ծառայողական քննություն է սկսվել՝ կապված նրա գործառնական պարտականությունների կատարման հետ։ Այս մասին հայտնում են ԱԱԾ քննչական դեպարտամենտից։

Համբարձում Սարգսյանն այն փոխգնդապետն է, որը նոյեմբերի 11֊ին գնացել էր Դաշնակցության գրասենյակ՝ ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանին բերման ենթարկելու համար։ ՀՅԴ անդամները նկարահանել էին գործընթացը, որի ժամանակ Իշխան Սաղաթելյանը, դիմելով փոխգնդապետ Համբարձում Սարգսյանին, ասել էր. «Ես քո հետ կգամ, բայց խոստանո՞ւմ ես, որ վաղը կգաս Նիկոլի հետևից»: Փոխգնդապետը, Սաղաթելյանի ձեռքը սեղմելով, չէր ընդդիմացել։

Հստակեցնող հարցերին ի պատասխան՝ կառույցից փոխանցել են, որ փոխգնդապետը շարունակում է հանդիսանալ ԱԱԾ զինծառայող և քրեական գործ հարուցելու անհրաժեշտություն չկա:

Շարունակությունը՝ factor.am-ում։