Տիգրան Ավինյանն ու Արսեն Թորոսյանն այցելել են վիրավոր զինվորներին

18:57 - 19/նոյեմբերի/2020
Cover


INFOTAGS

Տիգրան Ավինյան

+374 10 515701

Արսեն Թորոսյան

+374 60 80-80-03
Արցախ․ ռազմական գործողություններ
Դիտել նաև
  • Քննարկվում է քաղծառայողների աշխատավարձերի բարձրացման հարցը |armenpress.am|
  • Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի և ՀԲԸՄ համատեղ նախաձեռնությամբ ստեղծված հետազոտական խմբին
  • Կմշակվեն չափորոշիչներ՝ «Նաիրիտ» գործարանը պոտենցիալ ներդրողների համար գրավիչ դարձնելու ուղղությամբ. Կայացել է «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի պարտատերերի խորհրդի անդամների հանդիպումը
  • Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է Արդարադատության նախարարի նշանակման շուրջ քննարկումներին |armenpress.am|

Նոյեմբերի 19-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը և առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շրջայց են կատարել «Իզմիրլյան» և «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոններում և ծանոթացել Արցախի պաշտպանության ընթացքում վիրավորված զինվորների բուժման ու կազդուրման գործընթացին:

Բուժհաստատությունների ղեկավարները ներկայացրել են մինչ այժմ կատարված աշխատանքները և հետագա գործողությունները: Նրանց ուղեկցությամբ Տիգրան Ավինյանը և Արսեն Թորոսյանը ծանոթացել են բուժման գործընթացին, հիվանդանոցային պայմաններին, ինչպես նաև շրջել են բաժանմունքներում, շփվել վիրավոր զինծառայողների հետ և հետաքրքրվել նրանց առողջական վիճակով: Փոխվարչապետը տեսակցել է նաև Շուշիում վիրավորում ստացած իր արարողակարգի պատասխանատուին:

Փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել վիրավոր զինվորներին՝ կատարած սխրանքների ու անձնուրաց ծառայության համար, և մաղթել նրանց շուտափույթ ապաքինում: Նա ընդգծել է հայրենիքի պաշտպանության ընթացքում վիրավորում ստացած զինծառայողներին առավել որակյալ և բարձր մակարդակի բժշկական ծառայությունների մատուցման կարևորությունը:

Տիգրան Ավինյանը շնորհակալություն է հայտնել նաև բուժաշխատողներին ու առողջապահության նախարարությանը անցած օրերին բացառիկ նվիրվածությամբ ու պրոֆեսիոնալիզմով աշխատելու համար:


Պատճենել հղումը