Պաշտպանության նախարարը պետք է հասկանա, որ պատերազմի համար նյութական միջոցները պետք է լինեն մեր պահեստներում, ոչ թե ուրիշ երկրում․ Մովսես Հակոբյան |tert.am|
17:41 - 19 նոյեմբերի, 2020

Պաշտպանության նախարարը պետք է հասկանա, որ պատերազմի համար նյութական միջոցները պետք է լինեն մեր պահեստներում, ոչ թե ուրիշ երկրում․ Մովսես Հակոբյան |tert.am|

tert.am: Պաշտպանության նախարարը պետք է հասկանար՝ ինչ պայմանագրեր կային ոչ միայն այսօր, այլև մինչև պատերազմը, ռազմական մատակարարումներն իրականացնում էինք գաղտնի: Որևէ երկիր, մեր երկրի պայմանավորվածության շրջանակում, մեզ չէր թույլատրում զենք-զինամթերք գնել, և պաշտպանության նախարարը մինչ այդ օրը չի՞ հասկացել, որ պատերազմի ժամանակ կրկնակի է դժվարանալու վերահսկողությունը մատակարարման համար. այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՊՆ ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանը՝ անդրադառնալով հարցին, թե որքանո՞վ է հայ-ռուսական փոխգործակցությունը գործել, և արդյո՞ք անհրաժեշտ զինտեխնիկա մատակարարվել է Հայաստան:

«Պաշտպանության նախարարը պետք է հասկանա, որ պատերազմի համար նյութական միջոցները պետք է լինեն մեր պահեստներում, ոչ թե ուրիշ երկրում: Ուզում եմ ասել՝  Պաշտպանության նախարարությունը որևէ դերակատարություն չունի մատակարարման հետ: Այն մատակարարումները, որոնք պատերազմի ժամանակ իրականացվել են Հայաստանին, իրականացրել է մեր բարեկամ երկիրը՝ Ռուսաստանը: Մինչև սեպտեմբերի 30-ը մեր երկրի վարչապետը չի զանգել ՌԴ նախագահին խնդրել աջակցություն, և Ռուսաստանն իրականացրել է զուտ իր խղճի համար, այսինքն՝ հետո մեղքի զգացում չունենալու համար»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել