Այս փուլում հենց Փաշինյանն է կայունացնող գործոնը, վարչապետի այլ թեկնածու մեզ համար ընդունելի չէ. Նազարյան |1lurer.am|
11:13 - 19 նոյեմբերի, 2020

Այս փուլում հենց Փաշինյանն է կայունացնող գործոնը, վարչապետի այլ թեկնածու մեզ համար ընդունելի չէ. Նազարյան |1lurer.am|

1lurer.am: Ռազմական դրության մասին նախագիծ բերել է Կառավարությունը, մենք այն ընդունել ենք գործադիրի գնահատականով և որոշմամբ, այս պահին նրանց կողմից չունենք ազդակ, որ այն պետք է չեղարկել, ուստի այդ նիստին չենք մասնակցելու: Այդ մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը:

Նրա խոսքով՝ իրենց համար այս փուլում ընդունելի չէ այլ տարբերակ, մասնավորապես՝ «Իմ քայլից» այլ գործչի առաջադրում վարչապետի պաշտոնում, քանի որ, ըստ նրա, հենց վարչապետն է կայունացնող գործոնը: «Չեմ պատկերացնում, որ մեկ այլ մարդ, թեկնածու կարող է կայունացնել իրավիճակը: Վարչապետն ավելի շատ կայունացնող, քան ապակայունացնող գործոն է: Դուք տեսաք, թե ինչպես նա երեկ հանդիպեց Հանրապետության հրապարակում հանրահավաք անցկացնող քաղաքացիներին և խնդրեց դադարեցնել հավաքը»,- ընդգծեց Նազարյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել