ԱՄՆ Կոնգրեսի հայկական հանձնախմբի անդամները Թրամփի վարչակազմին կոչ են արել ակտիվ դերակատարում ստանձնել արցախյան կարգավորման գործընթացում |tert.am|
09:28 - 19 նոյեմբերի, 2020

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հանձնախմբի անդամները Թրամփի վարչակազմին կոչ են արել ակտիվ դերակատարում ստանձնել արցախյան կարգավորման գործընթացում |tert.am|

tert.am: ԱՄՆ Կոնգրեսի հայկական հանձնախմբի անդամներ Ֆրենկ Փալլոնը, Գաս Բայլարքիսը, Ջեքի Սփեյերն ու Ադամ Շիֆը կոչ են արել նախագահ Թրամփի վարչակազմին ակտիվ դերակատարում ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության երկարաժամկետ ու հավասարակշիռ կարգավորման հասնելու հարցում, հայտնում է Ամերիկայի հայկական ազգային համագումարը:

«Կոչ ենք անում կրկին ներգրավվել ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային գործընթացում, օգնել Արցախին վերականգնվելու առանց հետագա արյունահեղության սպառնալիքի և ճանաչել Արցախի ինքնորոշման իրավունքը, օգտագործել հնարավոր բոլոր դիվանագիտական միջոցները Թուրքիային իր դրսևորած ագրեսիայի և մարդու իրավունքների խախտումների համար պատժելու ուղղությամբ, պատժամիջոցներ կիրառել, դադարեցնել Ադրբեջանին հատկացվող օգնությունը վերջինին կոնֆլիկտի էսկալացիայից հեռու պահելու նպատակով:

Կոչ ենք անում ապահովել տեղահանված հայ քաղաքացիական բնակչության վերադարձն իրենց տներ»,- նշված է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին ուղղված նամակում:

Առավել մանրամասն՝ tert.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել