civilnet.am: Արտաքին գործերի նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը Թվիթերի իր միկրոբլոգում գրառում է կատարել։

«Հայաստանի համար դժվար ժամանակներ են։ Աշխարհաքաղաքականությունն իրենն անում է: Բռնակալներն և բարբարոսները այժմ բարձրաձայնում են այդ մասին: Բայց ես կասկած չունեմ իմ ժողովրդի ուժի, տոկունության և իմաստության վրա: Մենք միասին կբարձրանանք, կվերականգնվենք և կշարունակենք ապրել հպարտությամբ ու արժանապատվությամբ: Աստված օրհնի Հայաստանը»,- գրել է նա։